
Ապրիլի 21-ին 88 տարեկանում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Կասա Մարտայի իր նստավայրում:
Հատկանշական է, որ Հռոմի պապը նախօրեին Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։
Նա ծնվել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում:
Ավելի քան մեկ հազարամյակի ընթացքում Կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապն առաջին ամերիկացին էր, առաջին ճիզվիտը և առաջին հովվապետը, որը ծնվել է Եվրոպայից դուրս:
Խորխե Մարիո Բերգոլիոն (Ֆրանցիսկոս պապի ավազանի անունը) ծնվել է իտալացի ներգաղթյալների ընտանիքում: