
Վրաստանի Քոբուլեթիի մունիցիպալիտետի Բոբոկղվաթի գյուղում, երկու միկրոավտոբուս միմյանց են բախվել։
Վթարի հետևանքով 11 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Տուժածները տեղափոխվել են կլինիկա։ Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 24-ին։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի հատկանիշներով։