Վատ եղանակը Վրաստանում կշարունակվի մինչև փետրվարի 27-ը

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ վատ եղանակը Վրաստանում կշարունակվի մինչև փետրվարի 27-ը։

«Ամենուր ձյուն է տեղում, բայց հատկապես ձյունն առատ է Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի բարձր լեռնային շրջաններում։ Դա կավարտվի փետրվարի 27-ի գիշերը»,- ասել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության եղանակային կանխատեսումների բաժնի ղեկավար Դոդո Գվազավան։

Թբիլիսիում երեք օր շարունակ ձյուն է տեղում։ Մայրաքաղաքում ամպամածությունն ու ցածր ջերմաստիճանը կպահպանվեն ողջ շաբաթվա ընթացքում։