Վաշինգտոնն Իվանիշվիլիին վերջին շանսն է տվել. տնտեսագետներ

«Վրացական երազանք»-ի հիմնադիր, պատվավոր նախագահ, Բիձինա Իվանիշվիլիին սպասվում են նոր և ավելի կոշտ պատժամիջոցներ. օլիգարխի համար վայրկյանաչափ է միացված է, երկրի ոչ ֆորմալ կառավարիչն այժմ ընտրություն ունի, TV Pirveli հեռուստաընկերությանն ասել են տնտեսագետները:

Տնտեսագետները հարցազրույցում ընդգծել են, որ ԱՄՆ-ն Իվանիշվիլիին վերջնական քայլի հնարավորություն է տվել. եթե նա առաջիկա օրերին «բանտից ազատի ռեժիմի բանտարկյալներին և նշանակի խորհրդարանական ընտրություններ, ապա կազատվի միլիարդների կորստից»։

Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ն Իվանիշվիլիին մանևրելու հնարավորություն է թողել, և հետաքրքիր կլինի տեսնել, թե վերջինս ինչպես կօգտագործի դա՝ նահանջելո՞ւ է, թե՝ ոչ։

Ֆինանսիստ Գիգա Բեդինեիշվիլիի խոսքով, Իվանիշվիլին չի կարողանա թաքցնել ակտիվները. «Իհարկե, նա (Իվանիշվիլին-հեղ.) կնախընտրեր պահպանել և՛ հարստությունը, և՛ իշխանությունը, բայց դա անհնարին է թվում, այլևս անհհամատեղելի է»:

Տնտեսագետ Շոթա Ղվիներիայի խոսքով, Իվանիշվիլիի ընտանիքի անդամները նույնպես կենթարկվեն այդ պատժամիջոցներին. «Ի վերջո, Իվանիշվիլին պատրաստվում է ինչ-որ պահի հանձնել իշխանությունը, քանի որ աներևակայելի է, որ «Երազանքը» ընդմիշտ իշխանության ղեկին լինի»:

Տնտեսական փորձագետները նշում են նաև՝ եթե Իվանիշվիլին որոշում չընդունի և քաղաքական քայլեր չձեռնարկի, ապա պատժամիջոցներ կկիրառվեն ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից: