ԱՄՆ-ն խորապես մտահոգված է վրացական իշխանությունների հակաժողովրդավարական գործողություններով, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Միլլերը սեպտեմբերի 16-ի ճեպազրույցը բացել է Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան պաշտոնյաների՝ Զվիադ Խարազիշվիլիի, Միլեր Լագազաուրիի և ռուսամետ «Ալտ-Ինֆո» շարժման առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիայի և Զուրաբ Մախարաձեի դեմ կիրառված պատժամիջոցների մասին հայտարարությամբ։
Միլլերը պարզաբանել է՝ պատժամիջոցները կիրառվում են երկկողմ հարաբերությունների վերանայման շրջանակներում՝ «համառ հակաժողովրդավարական գործողությունների և կեղծ հայտարարությունների, Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների պատճառով, որոնք դեմ են Վրաստանի հետ տասնամյակների ընթացքում հաստատված հարաբերությունների ոգուն»։
Միլլերի կարծիքով, Վրաստանի կառավարությունը կարող է վերադառնալ եվրատլանտյան հետագիծ՝ անցկացնելով ազատ և արդար ընտրություններ, հետ կանչելով «հակաժողովրդավարական օրենսդրությունը» և զգալի առաջընթաց ցույց տալով եվրաինտեգրման բարեփոխումների և առաջարկությունների իրականացման գործում։
Վաշինգտոնը պաշտոնապես հայտարարել է պատժամիջոցներ կիրառելու մասին