ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով, ԱՄՆ-ն ունի մի շարք լծակներ, որոնք հնարավորություն են տալիս պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր սահմանափակում են մարդու համընդհանուր իրավունքները։
Ըստ Փրայսի՝ կան բազմաթիվ նորմեր, որոնք հաշվի կառնվեն՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր կարող են դեմ գնալ վրաց ժողովրդի կամքին:
«Ես չեմ խոսում կոնկրետ անձանց մասին, ովքեր կարող են պատժամիջոցների ենթարկվել ԱՄՆ կառավարության կողմից, բայց մենք ունենք մի շարք լծակներ, որոնք թույլ կտան մեզ պատասխանատվության ենթարկել ամբողջ աշխարհում ցանկացած մարդու, ով պատասխանատու է մարդու համընդհանուր իրավունքների սահմանափակման համար:
Կան բազմաթիվ նորմեր գրված տարբեր օրենքներում և հրամանագրերում, որոնք այս և այլ ցանկացած համատեքստում մենք հաշվի ենք առնելու և պատասխանատվության ենք ենթարկելու նրանց, ովքեր կարող են հակադրվել վրաց ժողովրդի ցանկություններին և այն, ինչ վրաց ժողովուրդն ակնկալում է, և արժանի է իր համընդհանուր իրավունքների շրջանակներում»,- ասել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակը:
Մարտի 7-ին, Վրաստանի խորհրդարանի տարածքում լարված իրավիճակ էր ողջ օրվա ընթացքում: Ցուցարարների ուղղությամբ մոբիլիզացված հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Քաղաքացիական հասարակության բողոքի ակցիաները Թբիլիսիում վերսկսել էին Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերի փաթեթին առաջին ընթերցմամբ հավանություն տալուց հետո:
Ստորև ամփոփ ներկայացնում ենք մարտի 7-ին Թբիլիսիում տեղի ունեցածը՝
«Ռուսական օրենքի» ընդունումն ու հետևանքները. Թբիլիսին մարտի 7-ին