Ամերիկայի Միացյալ Նահանգների 2023 թվականի բյուջեի նախագծով` Վրաստանին աջակցելու նպատակով Վաշինգտոնը կհատկացնի 132 մլն 025 հազար դոլար։
Այդ բյուջեում ներառված է նաև 300 մլն դոլար, որը կծախսվի ռուսական ազդեցության դեմ պայքարելու նպատակով։
Բյուջեի նախագծում ընդգծվում է, որ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված տարածքները որպես անկախ պետություններ ճանաչող կամ նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրները ֆինանսական աջակցություն չեն ստանա Միացյալ Նահանգներից։