
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է վրաստանհան ներքաղաքական զարգացումներին, մադնավորապես հոկտեմբերի 26-ին սպասվող Վրաստանի խորհրդարանական ընտրություններին։
«Մենք ցանկանում ենք Վրաստանում տեսնել ազատ ու արդար ընտրություններ։ Մենք մոտ օրերս ուշադիր հետևելու ենք ընտրություններին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։