Ամերիկայի Միացյալ Նահանգները սատարում է Վրաստանի ժողովրդի եվրաատլանտյան ձգտումը և կոչ է անում կառավարությանը ճիշտ քայլեր ձեռնարկել այդ ճանապարհին։ Այս մասին ասված է մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ հրապարակված ուղերձում։
Բլինքենը Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորել է Վրաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Պետքարտուղարը նշել է նաև երկկողմ հարաբերությունների 32 տարիների ընթացքում Վրաստանի ժողովրդավարական ապագայի և բարգավաճման հանդեպ Միացյալ Նահանգների անսասան նվիրվածության, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Վրաստանի ինքնիշխանությանն ու ամբողջականության ամուր աջակցությանն մասին։
Պետքարտուղարի խոսքով, ԱՄՆ-ն հպարտ է աջակցել Վրաստանի տնտեսության և ժողովրդավարության ամրապնդմանն ու ռուսական ագրեսիան զսպելուն ուղղված ջանքերին։
Բլինքենը վերահաստատել է` Միացյալ Նահանգների ամուր հանձնառությունը՝ օգնելու Վրաստանին կառուցել անվտանգ, բարգավաճ, եվրոպական ժողովրդավարություն, որին ձգտում և արժանի է Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը։