Վաշինգտոնը սպասում է Թբիլիսիի քայլին

Սենատոր Ջին Շահինի և կոնգրեսական Մայքլ Թերների այցից հետո Վրաստանում Ամերիկայի միացյալ նահանգների (ԱՄՆ) դեսպանատունը հայտարարել է, որ հանդիպումների քննարկման թեման Վրաստան-ԱՄՆ հարաբերություններն են եղել։

«Սենատոր Շահինիի և կոնգրեսական Թերների այցի ընթացքում ընդգծվեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Վրաստանի հետ, և առաջին քայլը հունի մեջ մտնելու համար պետք է անի Վրաստանի կառավարությունը: Սպասում ենք Թբիլիսիի առաջարկին»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում չի քննարկվել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հարցը:

Ջին Շահինը և Մայքլ Թերները համատեղ հայտարարություն են հրապարակել