ԱՄՆ-ի պետդեպարտամենտը կոչ է անում Վրաստանի կառավարությանը հաշվի առնել Միխայիլ Սահակաշվիլիի բուժման վերաբերյալ հանրային պաշտպանի հանձնարարականները։
«Մենք ուշադիր հետևում ենք նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ վերաբերմունքին հոկտեմբերի 1-ից՝ նրա ձերբակալության օրվանից։ Ողջունում ենք բանտային հիվանդանոցին բժշկական սարքավորումներ տրամադրելու և Սաակաշվիլիի առողջական վիճակը գնահատող անկախ բժիշկների խումբ ձևավորելու մասին հանրային պաշտպանի առաջարկը։
Մենք հորդորում ենք Վրաստանի կառավարությանը Միխեիլ Սահակաշվիլիի հետ վարվել արդար և արժանապատվորեն, ինչպես նաև հաշվի առնել հանրային պաշտպանի հանձնարարականները», — ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Վաշինգտոնը նաև կոչ է արել Վրաստանի իշխանություններին՝ հնարավորություն տալ Միխեիլ Սաակաշվիլիին ներկա գտնվել իր դեմ ընթացող բոլոր դատական նիստերին: «Միխեիլ Սաակաշվիլին արդար դատավարության իրավունք ունի, ինչը ենթադրում է անձամբ ներկա գտնվել դատական նիստերին», — ասել է Փրայսը։
Ի դեպ, քրեակատարողական ծառայությունը ավելի վաղ հրաժարվել է Սաակաշվիլիին ներգրավել դատական նիստերին անվտանգության և նրա առողջության վատթարացման վտանգից ելնելով։
50-րդ օրը հացադուլը շարունակող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերջին օրերին կտրուկ վատացել է։ Նրա մոտ հարցադուլի հետևանքով ախտորոշված հիվանդությունները, ըստ բժիշկների, կարող են ավարտվել կոմայով։
Ավելի վաղ Սաակաշվիլին պատրաստակամություն էր հայտնել դադարեցնել հացադուլը, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։
Հանրային պաշտպանի հովանու ներքո ստեղծված բժիշկների խումբը և կառավարության այլընտրանքային խորհուրդը պահանջել են Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել բազմապրոֆիլ կլինիկա։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ հրավիրած արտահերթ ճեպազրույցում խոսել է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու վտանգների մասին:
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր