ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասում է, որ Վաշինգտոնը շարունակում է մտահոգված լինել Վրաստանում տիրող իրավիճակով։
Սալիվանը Globalnews.ge պարբերականին տված հարցազրույցում խոսել է հոկտեմբերի 26-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։
«Մենք շատ հստակ արտահայտել ենք մեր մտահոգությունը Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների հետագծի և ընտրական գործընթացի վերաբերյալ։ ԱՄՆ-ն անհանգստանում է դրանով։ Ի վերջո, Վրաստանի ապագան պետք է որոշի վրաց ժողովուրդը ազատ և արդար ընթացքով։ Չեմ կարծում, որ Վրաստանում որևէ մեկը ցանկանում է իր երկիրը դարձնել այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի շահերի տիրույթում»,- ընդգծել է Սալիվանը։