Վաշինգտոնը հետևում է Վրաստանում տիրող իրավիճակին

Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանում տիրող իրավիճակին, Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությունից հետո ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Միլլերը նաև անդրադարձել է ավելի քան մեկ ամիս շարունակվող եվրոպամետ ցույցերին՝ նշելով, որ խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքի հարգումը էական նշանակություն ունի գործող հասարակության համար:

Վրաստանի խորհրդարանի շենքում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Կղավելաշվիլիի երդմնակալության արարողությունը: Երդմնակալությանը չեն մասնակցել դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ. հրավիրված չեն եղել Վրաստանի գործընկեր երկրների դեսպանները:

5-րդ լեգիտիմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես նաև ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը և մեծ թվով միջազգային գործընկերներ վիճելի են համարում Կղավելաշվիլիի լեգիտիմության հարցը։

Արդեն 32 օր է, ինչ մայրաքաղաքում և շրջաններում ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ի ընդունված որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի բերի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացման հարցը։

Կղավելաշվիլիի երդմնակալությունից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 27-ին, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց միլիարդատեր նախկին վարչապետ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ: Պատժամիջոցները վերաբերում են նաև Credit Suisse-ի հետ ունեցած վեճին։