ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նախկին դիվանագետների դիտարկմամբ` պաշտոնական Թբիլիսիի հռետորաբանությունն օրեցօր վատանում է և դառնում հակաամերիկյան՝ մարտահրավեր նետելով երկու երկրների գործընկերությանը: Այս թեմայով հոդված է հրապարակել «Ամերիկայի ձայնը»։
Այս հրապարակմանը նախորդել էր նոյեմբերի 16-ին սենատորների և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պետքարտուղարի օգնականի գնահատականները Վրաստանում ժողովրդավարության անկման վերաբերյալ:
«Վաշինգտոնում ավելի լայն կոնսենսուս կա, քան միայն Սենատը և Պետդեպարտամենտը, որ Վրաստանը սկսել է հեռանալ ժողովրդավարական, արևմտամետ, եվրոպամետ հայացքներից։ Վրաստանի կառավարությունն իսկապես այդպես է վարվում։ Այնուամենայնիվ, վրաց ժողովուրդը։ պետք է ինքը որոշի, թե ինչպիսի ապագա է ուզում՝ ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում մերձենալ Եվրոպային»,- ասել է Rand Corporation-ի ավագ գիտաշխատող և Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին:
Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Ջոն Հերբսթը կարծում է, որ եթե Վրաստանի իշխանությունների հարձակումը շարունակվի ԱՄՆ դեսպանի և ԱՄՆ-ի վրա, ապա կհաստատվի, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները Վրաստանի համար առաջնահերթություն չեն. «Դա նշանակում է, որ Վրաստանը վտանգում է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և այն ամենը, ինչը բխում է այդ հարաբերություններից»: