Վրաստանի ընդդիմադիր «Ռազմավարությունն Աղմաշենեբելի» կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեն ասել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներն իր վրա հարձակում են ծրագրում:
Ըստ ընդդիմադիր գործչի՝ «Վրացական երազանքի» ղեկավարությունը հարձակվելու հանձնարարությունը տվել է կոնկրետ պատգամավորների։
«Չգիտեմ՝ նախատեսված է նիստերի դահլիճում, թե դրսում: Ճշգրիտ տեղեկություն ունեմ միայն, որ պատրաստվում են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել ինձ հետ, դա անելու համար հրահանգել են իրենց իսկ խմբակցության ըմբշամարտիկ պատգամավորներին»,- ասել է Վաշաձեն:
Իշխող ուժի պատգամավոր Ալուդա Ղուդուշաուրին հերքել է Վաշաձեի հայտարարությունը։
«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն էլ ասել է, որ «այս մարդկանց մոտ (խմբ. ընդդիմադիրների) արդեն հալյուցինացիաներ են սկսվել»:
Նշենք, որ հունիսի 6-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հարձակման են ենթարկվել ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Խաթունա Սամնիձեն և Դավիթ Բերձենիշվիլին:
Ընդդիմադիր Բերձենիշվիլին կոչ է անում խորհրդարանում բանավեճեր անցկացնել
Ընդդիմադիր գործիչների վրա հարձակման մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել