«Մի քանի րոպե առաջ զանգեցի Դավիթ Բաքրաձեին, և ես շատ շնորհակալ եմ նրան այս բարձր քաղաքական մշակույթի համար», — այս մասին հայտարարել է միավորված ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ արձագանքելով «Եվրոպական Վրաստանի» նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեի հայտարարությանը:
«Հավատացեք, սա ամբողջ ընդդիմության հաղթանակն է: Մենք առջևում դեռ շատ աշխատանք ունենք: Երբ մենք խոսում ենք նոր քաղաքական մշակույթի մասին, սա առաջին հերթին նշանակում է արևմտամետ ուժերի համագործակցություն: Շատ շնորհակալություն Դավիթ Բաքրաձեին հայտարարության համար», — ասել է Վաշաձեն:
Նշենք, որ Exit poll-ի արդյունքները հրապարակելուց հետո «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլում կաջակցի Գրիգոլ Վաշաձեին: