Երեկ երեկոյան վառվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը: Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը՝ հետևել տոնակատարությանը հնարավոր էր առցանց՝ ուղիղ եթերով:
Միջոցառման ընթացքում քաղաքապետ Կախա Կալաձեն նաև դիմել է բնակչությանը, շնորհավորել Բարբարոբա տոնի կապակցությամբ:
Կախա Կալաձեն խոսել է նաև կորոնավիրուսի մասին, «բոլորս միասին պետք է պատերազմ հայտարարենք պանդեմիային»,- ասել է նա:
Նշենք, Թբիլիսիում Նոր տարվա գալա համերգը ևս ուղիղ եթերով է ցուցադրվելու, ներկաներ չեն լինի, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից՝ կապված կորոնավիրուսի հետ: Միջոցառման համար կծախսվի մոտ կես մլն լարի: Սոցցանցերում որոշման հետ կապված մեծ բողոքի ալիք էր բարձրացել, ինչին ի պատասխան Կալաձեն ասել էր՝ «իսկ արվեստի ոլորտի ներկայացուցիչներն ինչո՞վ ապրեն: Դուք նրանց եկամտի վրա թքա՞ծ ունեք»։