
«Համագործակցություն հանուն ճանապարհային անվտանգության» հիմնադրամի տնօրեն, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության հարցերով փորձագետ Իրակլի Իզորիայի խոսքով՝ երթուղային տրանսպորտային միջոցի վարորդը 4,5 ժամը մեկ պետք է հանգստանա առնվազն 45 րոպե։
Իրակլի Իզորիայի տեղեկացմամբ` ավտոկայանների սերտիֆիկացման շրջանակներում ավտոկայաններում կկառուցվեն բուժսենյակներ, իսկ վարորդները կանցնեն բուժզննում։
«Երեք կատեգորիայի կայաններ են լինելու։ Առաջին տեսակը սահմանվելու է մեծ քաղաքների համար, որը միջազգային նշանակության ավտոկայան է լինելու, իսկ համեմատաբար փոքր ու փոքր քաղաքներում և գյուղերում կլինեն երկրորդ և երրորդ կարգի ավտոկայաններ. քաղաքապետարանն ինքն է որոշելու, թե որտեղ պետք է տեղակայվի ավտոկայանը»,- ասել է «Համագործակցություն հանուն ճանապարհային անվտանգության» հիմնադրամի տնօրենը։