Վրաստանում 2024 թվականի առաջին եռամսյակում միավորների սպառման պատճառով 6 անձ զրկվել է վարորդական իրավունքից: Այդ մասին են վկայում ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած տվյալները։
Ըստ ՆԳՆ-ի՝ 2024 թվականի առաջին եռամսյակում միավորներ են կրճատվել 84 հազար 792 վարորդի վարորդական վկայականից. նրանցից 6-ը ամբողջությամբ սպառել է միավորները:
2024 թվականի հունվար-մարտի ամսիներին ամենաշատը՝ 25 հազար 590 անձի վարորդական իրավունքի միավորները կրճատվել են մայրաքաղաքում:
2023 թվականին ընդհանուր առամամբ՝ Վրաստանում վարորդական իրավունքից միավորներ են կորցրել 316 հազար 250 անձ, այդ թվում՝ 248 անձի վարորդական իրավունքի միավորներն ամբողջությամբ սպառվել են, և վարորդական իրավունքը կասեցվել է։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից վարորդական իրավունքի վրա նշանակվել է 100 միավոր, և յուրաքանչյուր վարչական իրավախախտում հանգեցնում է իրավախախտմանը հավասար միավորի հանման՝ այս 100 միավորից։ Օրացուցային տարվա ընթացքում 100 միավորը զրոյի հասցնելու դեպքում վարորդի վարելու իրավունքը դադարեցվում է, և նա պետք է նորից հանձնի վարորդական իրավունքի թեստը՝ այն ստանալու համար։