Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վիճակագրության համաձայն, այս տարվա երկրորդ եռամսյակում վարորդական իրավունքի վկայականից միավորներ է կորցրել 97 հազար 418 վարորդ, որոնցից 11-ը մնացել է առանց միավորների։
ՆԳՆ-ի փոխանցմամբ, 1 մլն 401 հազար 830 վարորդ պահպանել է ամբողջ 100 միավորը։
Նշենք, որ վարորդական իրավունքի վկայականի 100 միավորանոց համակարգը գործում է 2017 թվականի հուլիսից։ Վարորդական վկայականին յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին նշանակվում է 100 միավոր, իսկ տարվա ընթացքում խախտումների համար համապատասխան միավորներ են հանվում։
Միավորները կորցնելու դեպքում վարորդի վարելու իրավունքը կասեցվում է, նա կարող է նորից հանձնել վարորդական իրավունքի տեսական քննությունը կամ սպասել 12 ամիս, որպեսզի վերկանգնվի լիազորությունները: