Վրաստանում նախատեսում են վարորդական իրավունքի քննությունն իրական երթևեկության տարածք տեղափոխել ամռանը:
Այս մասին հայտարարել է ՆԳ փոխնախարար Նինո Ջավախաձեն՝ պարզաբանելով, որ գործնական քննությունը քաղաքային պայմաններում անցկացնելու հարցը երկարաձգվել է օբյեկտիվ պատճառներով: Այժմ արդեն գերատեսչությունը ենթակառուցվածքորեն ևս պատրաստ է, որպեսզի քննությունները անցկացվեն քաղաքի պայմաններում:
«Ամեն ինչ գրեթե համաձայնեցված է: Մնում է որոշակի օրենսդրական փոփոխություններ, որոնց անցկացումն անհրաժեշտ է, որպեսզի հասցնենք խորհրդարանի գարնանային նստաշրջանին», — հայտարարել է Ջավախաձեն՝ հավելելով, որ գործնական քննության համար երթևեկելի մի քանի տեղանք է ընտրվել:
Հիշեցնենք՝ վարորդական իրավունքի գործնական քննությունը իրական պայմաններում նախատեսված էր կազմակերպել դեռևս 2018 թվականի գարնանը, սակայն ժամկետը երկու անգամ հետաձգվեց: