Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ, ՆԳ նախարարության ծառայությունների գործակալությունը այսօրվանից՝ նոյեմբերի 30-ից որոշ ծառայություններ դադարեցնում կամ աշխատանքի այլ ռեժիմի է անցնում:
Այսօրվանից ՆԳ ծառայությունների գործակալությունում ժամանակավորապես հնարավոր չէ.
- վարորդական իրավունք ստանալու համար տեսական և գործնական քննություն հանձնել (բացի այն քաղաքացիներից, որոնք արդեն գրանցվել են, կամ հանձնել տեսական քննությունը),
- ժամանակավորապես դադարեցվում են հրազենի գրանցման հետ կապված ընթացակարգերը,
- քաղաքացիները չեն օգտվի Ախալքալաքի և Ամբրոլաուրիի սպասարկման կենտրոնների ծառայություններից:
Ըստ նոր աշխատանքային գրաֆիկի՝ սպասարկման գործակալությանը հնարավոր է դիմել մեքենայի մաքսազերծման, վերաարտահանման, արտահանման և գրանցման ընթացակարգերի համար միայն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին: