Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի շուկայում բռնկված հրդեհն ամբողջովին մարվել է: Այսօր առավոտից դեպքի վայրում են գտնվում փրկարարներ, 3 հրշեջ մեքենա։ Տեղում հավաքված են նաև հրդեհից տուժած առևտրականները. փորձում են հաշվել ընդհանուր կորուստը:
Հրդեհի գլխավոր օջախները գիշերը հաջողվել էր տեղայնացնել, մնացած օջախները մարվեցին առավոտյան: Հրշեջ-փրկարարների խոսքով՝ այս պահի դրությամբ հրդեհի տարածման վտանգ այլևս չկա:
Ըստ նախնական տվյալների՝ այրվել էր 1,5 հազար քառակուսի մետր տարածք, սակայն Վրաստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Օթար Կերեսելիձեի խոսքով, այրվել է մոտ 4 հազար քառայուսի մետր տարածք, որն ընդգրկել է պահեստային կրպակները:
Հրդեհի բռնկման պատճառը դեռևս անհայտ է, ՆԳՆ-ն փաստի հետ կապված հետաքննություն է սկսել:
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ կփոխհատուցի հրդեհից տուժածների կորուստները:
Վարկեթիլիի հրդեհի հետևանքով 2 մարդ է տուժել. Մեկը հոսպիտալացվել է