Վրաստանի 600 հազար քաղաքացիների վարկերի զրոյացման վերաբերյալ հատուկ (vali.ge) կայքէջը կսկսի գործել այսօր ժամը 18:00-ից: Այս մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։
«Ժամը 18:00-ին կսկսի գործել կայքէջը, որտեղ մեր քաղաքացիների մի մասը հնարավորություն կունենա գրանցվել: Այս դեպքում մենք խոսում ենք մի քանի խոշոր կազմակերպությունների մասին: Մասնավորապես, այսօր և վաղը կներբեռնվեն բազաները, որտեղ կլինեն «Վրաստանի բանկի» «TBC» և «Լիբերթի» բանկերի օգտատերերը»,- հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ այս ուղղությամբ աշխատանքները կընթանան 24-ժամյա ռեժիմով:
Բախտաձեն նաև հայտնել է, որ կայքէջում տվյալները պարբերաբար կթարմացվեն: