Վարկառուների գրեթե 10 տոկոսը վճարունակ չէ

Վրաստանում վարկառուների 9,7 տոկոսը չի կարողանում վճարել վարկերը։

«Կրեդիտինֆո»-ի 2024 թվականի հունիսի վիճակագրության համաձայն՝ 30 օրից մինչև 3 տարի վարկ չի կարողացել վճարել 187 հազար 69 վարկառու. պայմանագրերի թիվը կազմում է 364 հազար 546։ Ինչ վերաբերում է ծավալին, ապա խոսքը 2 մլրդ 75 մլն 476 հազար 652 լարի չվճարված վարկերի մասին է։

Սակայն հարկ է նշել, որ այս վիճակագրությունն ամսեամիս նվազում է։ Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի ապրիլի վիճակագրությամբ՝ 30 օրից մինչև 3 տարի ժամկետում վարկ չէր վճարել 192 հազար 273 վարկառու։

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա հունիսի դրությամբ Վրաստանի ֆինանսական հատվածում ընդհանուր հաշվով 46 մլրդ 945 մլն 500 հազար 596 լարի պարտք ունի 1 մլն 931 հազար 746 մարդ։