Վարկաբեկիչ արշավ նախագահ Զուրաբիշվիլիի դեմ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ վարկաբեկիչ արշավին ներգրավված են կեղծ օգտատերեր, տեղեկացրել է Վրաստանում գործող «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» (ISFED) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):

Ըստ ՀԿ-ի՝ Եվրախորհրդարանի Facebook-յան պաշտոնական էջում նախագահ Զուրաբիշվիլիի հրապարակած գրառման տակ մեկնաբանություն են թողել կեղծ և կասկածելի օգտատերեր:

ISFED-ի փոխանցմամբ՝ կեղծ օգտատերերը նախատեսված են երկրի գերագույն գլխավոր հրամանատարի դեմ վարկաբեկիչ արշավի նպատակով։

«Դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է հրապարակել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթի մասին։ Զուրաբիշվիլիին աջակցող հազարավոր մեկնաբանություններից հետո նրա դեմ վարկաբեկող արշավ սկսեցին կեղծ և կասկածելի օգտատերերը, ներառյալ` արտերկրներից: Որոշ օգտատերեր գրառման տակ մի քանի անգամ են գրում նույն մեկնաբանությունը։

Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ Facebook-ի օգտատերերի նման մեկնաբանություններ գրելը   խրախուսել է եվրոպամետ ցույցերը վարկաբեկող «Անտիմայդան» Facebook-յան խումբը, որը մի քանի անգամ ջնջվել է հարթակից», — ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք. դեկտեմբերի 18-ին Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում։ Նախագահի ուղերձը Եվրախորհրդարանից՝ ստորև.

Նախագահ Զուրաբիշվիլիի ելույթը Եվրախորհրդարանում