«Վառելիքի թանկացման հիմնական պատճառը համաշխարհային շուկայում առկա միտումներն են, հոկտեմբերին հնարավոր է գների աճի շտկում նկատենք», ասել է Մրցակցության գործակալության ղեկավար Իրակլի Լեկվինաձեն։
Նրա խոսքով` դժվար է երկարաժամկետ կանխատեսումներ անել․
«Մենք 100%-ով վառելիք ներկրող երկիր ենք։ Աշխարհում վառելիքի գների աճի համար պատասխանատու են մի քանի գործոններ։ Դրանք են՝ մի շարք երկրների արտադրության կրճատման որոշումը, այդ թվում՝ վառելիքի արտահանումը սահմանափակելու մեր հարևանի որոշումը և Չինաստանի տնտեսության ընթացիկ գործընթացները՝ կապված պահանջարկի ավելացման հետ։ Եթե ուշադրություն դարձնենք գներին ևս, ապա շատ բարձր աճ է նկատվում։ Սակայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այժմ գործընթացները բոլորովին այլ են։
Հոկտեմբերին գների աճի ուղղությամբ որոշակի շտկման կարող ենք սպասել։ Երկարաժամկետ կանխատեսումը կախված կլինի համաշխարհային շուկայում զարգացող գործընթացներից։ Գործակալությունը պարբերաբար կհրապարակի միջանկյալ հաշվետվություններ, եթե շուկայական գործոններից զատ` այլ ազդեցություն տեսնենք, ինչպես տեսանք անցյալ տարվա օգոստոսին և գնահատեցինք 2022 թվականի 8 ամսվա ընթացքում, բնականաբար համապատասխան որոշում կկայացնենք», — հայտարարեց Լեկվինաձեն։
Հասմիկ Պետրոսյան, ստաժոր