Ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին վրացական շուկայում բոլոր տեսակի վառելիքի գները զգալիորեն նվազել են։
Նվազումը տատանվում է 10-ից մինչև 50 թեթրիի միջակայքում: Նվազման հիմնական գործոններն են՝ միջազգային շուկայում գների անկումը և ազգային արժույթի ամրապնդումը։
Նշենք, որ Վրաստանի մրցակցային գործակալության տվյալներով՝ օգոստոսին վարչապետի հանձնարարականից հետո՝ վառելիքի սակագնի հետ կապված շուկայում տիրող իրավիճակը պարզելու համար գործակալությունը սկսել էր ուսումնասիրություն, որից հետո վառելիքի գինը նվազել է։