
Վրաստանի մշակութային ժառանգության ազգային գործակալության տվյալներով՝ Վարձիայի թանգարանի մերձակայքում լեռան լանջից սկսել են քարեր թափվել. միջադեպի հետևանքով հուշարձանին վտանգ չի սպառնում։
«Մշակութային ժառանգության ազգային գործակալությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին, առավոտյան ժամերին Վարձիայի թանգարանին հարող տարածքում, մուտքի պատնեշի մոտ, լեռան լանջից սկսել են քարեր թափվել:
Սակայն, ինչպես նշվեց, սա թանգարանին հարող տարածքն է՝ մշակութային ժառանգության հուշարձանից՝ Վարձիայի վանական համալիրից հեռու»,- ասված է տեղեկատվության մեջ։