
Վարդերի հեղափոխության մասնակից, այժմ իշխող «Վրացական երազանքի» պատգամավոր Զվիադ Ձիձիգուրին հայտարարել է, որ Վարդերի հեղափոխությունը բռնությամբ Շևարդնաձեի իշխանության փոփոխությունն էր:
«Ես Վրաստանում երկու հեղաշրջման ականատես եմ. առաջինը տեղի ունեցավ 1991-1992 թվականներին, երբ իշխանության տապալում եղավ, իսկ երկրորդը ականատես եմ եղել այդպես կոչված Վարդերի հեղափոխությանը: Սա բռնությամբ Շևարդնաձեի իշխանության փոփոխությունն էր, որը ոչ մի լավ բան չբերեց, ինչպես Զվիադ Գամսախուրդիայի իշխանության տապալումը»,- հայտարարել է Ձիձիգուրին:
«Վրացական երազանքում» Զվիադ Ձիձիգուրին միակը չէ, ով Վարդերի հեղափոխությանը հեղաշրջում է անվանում: Այդ թվում են նաև վարչապետ Բախտաձեն, նախարար Ցկիտիշվիլին, խորհրդարանի խոսնակ Թալակվաձեն: