
Վրաստանում արդեն ավանդույթ դարձած «Վարդատոն»-ի համերգային ծրագիրը պանդեմիայի պատճառով այս տարի էլ չի կայանա: Այս մասին հայտնում է միջոցառման վերջին տարիների կազմակերպիչ «Վիրահայերի միություն» ՀԿ-ն:
Ավանդույթը պահպանելու նպատակով, սակայն, մայիսի 30-ին նախատեսվում է պատարագ՝ Թբիլիսիի հայ առաքելական առաջնորդանիստ սբ. Գևորգ եկեղեցում, ինչից հետո ներկա գտնվողները ծաղիկներ կդնեն եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի շիրիմին:
Նման կերպով ավանդույթը պահպանել հաջողվել է նաև նախորդ տարի, երբ երկրում ավելի խիստ սահմանափակումներ էին: