
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը։
Դեմ առ դեմ հանդիպմանը Վրաստանի և Հայաստանի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հիմնական հարցերը։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առկա համագործակցությանը՝ առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային ոլորտներում։ Ընդգծվել է առկա սերտ գործընկերային և բարեկամական հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Երևանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Հանդիպմանը նշվել է նաև Վրաստանի կարևոր դերն ու ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում, այդ թվում՝ Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման հարցում։
Վարչապետները խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։