Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Թինա Խիդաշելին դժգոհ է, որ «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունների բացմանը ներկա չեն եղել ոչ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ոչ էլ անգամ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն։
«Սա ևս «պատերազմ եք ուզում» սցենարից է, թե՞ «ԱՄՆ-ի կողմից վերբովկա եղածների» հորինածն է և ամաչում են», — գրել է Խիդաշելին՝ ներողություն խնդրելով կիրառած ժարգոնի համար:
Նշեք, որ օգոստոսի 29-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանի քաղաքի 4-րդ հետևակային բրիգադի ուսումնադաշտում տեղի է ունեցել «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունների պաշտոնական բացումը։
Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 2 400 զինվորական 21 երկրից։
Միջազգային զորավարժությունները ղեկավարում են Վրաստանի պաշտպանության ուժերի Արևելյան հրամանատարությունը և ԱՄՆ–ի, Եվրոպայի ու Աֆրիկայի հրամանատարությունը (USAREUR), աջակցում է նաև Ուսումնական ու ռազմական կրթության հրամանատարության համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնը (JTEC):
«Արժանի գործընկեր 2022»-ի նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների միջև պատրաստվածությունը և փոխգործունակությունը՝ կայուն և անվտանգ միջավայր ապահովելու համար Սևծովյան տարածաշրջանում։
Վրաստանում արդեն վեցերորդ անգամ են անցկացվում «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունները։
Մեկնարկել է «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունը