
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ամենամյա զեկույցով խորհրդարանի առջև հանդես կգա հունիսի 27-ին: Որոշումը կայացվել է օրենսդիրի բյուրոյի նիստում:
Ինչ վերաբերում է ՆԳ նախարար Գիորգի Գախարիային, նա, հավանաբար, խորհրդարանում ելույթ կունենա հունիսի 28-ին, սակայն, այդ մասին դեռևս վերջնական որոշում չի կայացվել:
Հիշեցնենք՝ ՆԳ նախարարը հունիսի 20-21-ի դեպքերի առնչությամբ սեփական նախաձեռնությամբ է ցանկանում գալ խորհրդարան: