
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Հանդիպմանն ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև առկա բարեկամական կապերին և պաշտպանության ոլորտում համագործակցությանը։
«Նշվել է, որ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը լավ հիմք է ստեղծում Վրաստանի և Հայաստանի միջև գործընկերությունը տարբեր ուղղություններով խորացնելու համար։
Զրույցի ընթացքում անդրադարձել են աշխարհում և տարածաշրջանում անվտանգության միջավայրին և մարտահրավերներին դիմակայելու համատեղ ջանքերի կարևորությանը»,- հայտնել են Վրաստանի կառավարությունից: