Վրաստանի վարչապետն այսուհետ կունենա խոսնակ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ ներկայացնելով այս պաշտոնը զբաղեցնող Իրակլի Չիքովանիին:
Ըստ Գախարիայի, այսուհետ լրատվամիջոցների և հասարակայնության հետ կապերի որակն առավել բարձր մակարդակով կապահովվի:
«Լրատվամիջոցների և հասարակության հետ մեր հարաբերությունների որակը բարելավելու համար վարչապետի աշխատասենյակում մենք կունենանք մամուլի խոսնակի պաշտոն, որը կզբաղեցնի վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Իրակլի Չիքովանին: Սա նոր դիրքորոշում է և դա կօգնի հաստատել արագ, արդյունավետ հաղորդակցություն կառավարության աշխատակազմի, մեր քաղաքացիների և, իհարկե, լրատվամիջոցների հետ», — ասել է Գիորգի Գախարիան: