Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024-2025 թվականների աշնանային կիսամյակում Թբիլիսիի պետական համալսարանում (ԹՊՀ) չի դասախոսի:
ԹՊՀ-ի մամուլի գրասենյակից Radiotavisupleba-ին հայտնել են՝ «ընթացիկ կիսամյակում Իրակլի Կոբախիձեն առանց վարձատրության ակադեմիական արձակուրդում է»։
Նշված տեղեկությունն ի սկզբանե տարածել էր ԹՊՀ-ի ուսանող Նիկո Մանագաձեն. նա այն ուսանողներից է, որ 2023-2024 ուսումնական տրավա 2-րդ կիսամյակում «գործակալների օրենք»-ի պատճառով բողոքի ցույցով դիմավորեց դասախոսություն կարդալու նպատակով ԹՊՀ եկած Կոբախիձեին:
Մանագաձեն գրել է, որ Կոբախիձեի դասախոսությունները «չեղյալ են հայտարարվել», սակայն ԹՊՀ մամուլի կենտրոնում ընդգծում են, որ «ԹՊՀ պրոֆեսոր Իրակլի Կոբախիձեի ուսումնական կուրսը չի չեղարկվել»:
Ուշագրավ է, որ Մանագաձեին 2024 թվականի հունիսի 7-ին ԹՊՀ-ի մոտ ծեծի էին ենթարկել:
Նշենք, որ «գործակալների օրենք»-ի դեմ ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները հաճախ են բռնությունների ենթարկվել երիտասարդների որոշակի խմբերի կողմից, որոնց ցուցարարներն անվանել են «տիտուշկաներ» (սադրիչ վարձկաններ)։