
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով Թուրքիայում է:
Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Կոբախիձեն ծաղկեպսակ է դրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (Թուրքիայի առաջին նախագահ — հեղ.) գերեզմանին։
Վրաստանի կառավարության ղեկավարը պատվիրակության անդամների հետ այցելել է Աթաթուրքի դամբարան։ Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Թուրքիայի Հանրապետության հիմնադրի հիշատակին և գրառում կատարել Աթաթուրքի թանգարանի հուշամատյանում»,- նշված է կառավարության հայտարարության մեջ:
Այս պահին (ժամը 17:45) Թուրքիային նախագահի պալատում ընթանում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի դիմավորման պաշտոնական արարողությունը: Վարչապետին դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: