Վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանով Մամուկա Ջանգուլաշվիլին ազատվել է Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի ղեկավարի պաշտոնից։
«Հանրային իրավունքի իրավաբանական անձի` Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի ստեղծման մասին» Վրաստանի օրենքի երկրորդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ Մամուկա Ջանգուլաշվիլին ազատվում է հանրային իրավունքի իրավաբանական անձի՝ Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի ղեկավարի պաշտոնից»,- ասված է օգոստոսի 14-ի հրամանում:
Նշենք, որ Ջանգուլաշվիլին այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։