
Կառավարության շենքում ժամը 17:00-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդես կգա արտակարգ մամլո ասուլիսով։
Հիշեցնենք, արդեն մի քանի ժամ է կառավարության շենքում միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստն է ընթանում:
Վարչապետի հետ հանդիպումն այսօր ընթանում է ընդլայնված ձևաչափով: Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցում է Թբիլիսիի քաղաքապետը, նախարարների և Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարությունը: