Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հանդիպել են և քննարկել Ուկրաինայում շարունակվող պատերազմը, տարածաշրջանում անվտանգության իրավիճակը և Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև գործընկերության ամրապնդմանը վերաբերող հարցեր։
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանն ամուր կանգնած է միջազգային հանրության կողքին և շարունակում է քաղաքական ու գործնական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, և Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները չեն դադարեցրել աշխատանքը Կիևում, Օդեսայում և Լվովում։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ Վրաստանի կառավարությունը պատերազմի սկզբից արդեն ավելի քան 500 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա, և այդ գործընթացը շարունակվում է։
Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։