
«Հենց այսօր կարող եմ հայտարարել, որ վարչապետի կամ նախարարի պաշտոնի չեմ հավակնում», — ասել է Վրաստանի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Վանո Մերաբիշվիլին։
Նա բացառում է, որ հնարավոր է նախկին վարչապետը նախարարի, կամ ավելի ցածր պաշտոնի վերադառնա։ Մերաբիշվիլին ակտիվ կլինի քաղաքականության մեջ, ոչ միայն մինչ ընտրություններ, այլ դրանից հետո էլ։ «Ընդդիմությունն ավելի շատ անելիք է ունենալու այս իշխանությունների գնալուց հետո, որովհետև Վրաստանը շատ հետ է գնացել, համաշխարհային տեսանկյունից շատ ետ է մնացել իրադարձություններից։ Կարևոր է երիտասարդների համար հեռանկար ստեղծելը»։