Մարտի 7-9-ի ցույցերի գործով կալանավորված 21-ամյա Լազարե Գրիգորիադիսը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիից և «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեից բարոյական վնասի փոխհատուցում և ներողություն է պահանջում։
«Մարդու իրավունքների կենտրոնի» գործադիր տնօրեն Ալեկո Ցքիտիշվիլիի խոսքով, փաստաբաններն արդեն համապատասխան հայցը ներկայացրել են դատարան՝ բարոյական վնասի համար յուրաքանչյուրից 15 լարիի փոխհատուցում են պահանջում:
«Առաջին իսկ օրերից նրան վարկաբեկեցին, դիվահարեցին, վիրավորեցին, այս քարոզարշավը վարում էին բարձրաստիճան պաշտոնյաները, առաջին հերթին՝ անմիջականորեն վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Այս հայցով խնդրում ենք Իրակլի Ղարիբաշվիլիից և Իրակլի Կոբախիձեից որպես բարոյական վնասի փոխհատուցում գանձել խորհրդանշական 15 լարի գումար…»,- ասել է Ցքիտիշվիլին։
Հիշեցնենք. Գրիգորիադիսը, որը ոստիկանություն է կանչվել մարտի 29-ին՝ «Գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու և այլոց ունեցվածքը ոչնչացնելու մեղադրանքով, ձերբակալվել է մարտի 30-ին: Լազարեն մեղադրվում է իրավապահների վրա «Մոլոտովի կոկտեյլ» նետելու համար:
Լազարե Գրիգորիադիսի պաշտպանական կողմը պնդում է, որ տվյալ դեպքում մեղադրյալի հանցանքը հաստատող ուղղակի ապացույցներ չկան։