
Այս տարի ամենամյա հաշվետվությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կներկայացնի հունիսի 30-ին։ Վարչապետի ելույթը ներառված է լիագումար նիստի օրակարգում։
Հաշվի առնելով կանոնակարգը՝ մինչ լիագումար նիստում ելույթով հանդես գալը վարչապետն ամենամյա հաշվետվությունն արդեն գրավոր ուղարկել է խորհրդարան։
Նշվում է, որ Ղարիբաշվիլին կխոսի երկրի ներքին և արտաքին քաղաքականության արդիական հարցերի շուրջ։