
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի խոսքերով, երկիրն ունի երկու հիմնական մարտահրավեր` օկուպացիան և աղքատությունը: Այս մասին վարչապետը խոսել է կառավարության մեկամյա գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս։
Վարչապետի խոսքերով, այդ մարտահրավերներին դիմակայելու համար բնակչությունը պետք է միավորվի դրանց շուրջ:
«Մեր նպատակն է Վրաստանը վերադարձնել իր խոշոր եվրոպական ընտանիքին, որտեղ մարդու ազատությունը, մարդու իրավունքները, դատական համակարգի և լրատվամիջոցների ազատությունը, օրենքի գերակայությունը, մասնավոր սեփականությունը հիմնական արժեքներն են: Դրան հասնելը բարդ խնդիր է, քանի որ Վրաստանը կանգնած է մարտահրավերների առջև», — ասել է վարչապետը:
Բախտաձեն խոսել է նաև իր նախորդների մասին՝ ասելով, որ շատ բան կանի, որպեսզի աղքատության մակարդակն արագ տեմպերով նվազեցնի: