
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորում է բոլոր նրանց, ովքեր Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին:
«Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր Քրիստոսի ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին: Թող ավետիսի, բարության և սիրո տոնը հանգստություն, երջանկություն և բարգավաճում բերի Ձեզ և Ձեր ընտանիքներին», — ասված է վարչապետի ուղերձում: