
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել լրագրողներին և լրատվամիջոցների բոլոր աշխատակիցներին վրացական լրագրության օրվա առթիվ ։
«Ձեր գործունեությունը, որը հիմնված է հասարակության հանդեպ պատասխանատվության և մասնագիտական էթիկայի բարձր չափանիշների վրա, առանցքային է մեր երկրի ժողովրդավարական զարգացման և նրա եվրոպական ապագայի կերտման համար: Դուք ոչ միայն ծառայում եք հասարակությանն իրազեկելու կարևորագույն գործին, այլև առանձնահատուկ ներդրում ունեք քաղաքական և հասարակական մշակույթի զարգացման, ժողովրդավարական արժեքների կայացման գործում», — ասել է վարչապետն իր հաղորդագրության մեջ։
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ կառավարությունն ու քաղաքական թիմը քաջ գիտակցում են նրանց մասնագիտության ազգային մեծ նշանակությունը․
«Դրա ապացույցը «Վրացական երազանք»-ի իրականացրած բարեփոխումներն են, որոնց արդյունքում էապես բարելավվել է լրատվամիջոցների բազմակարծությունը, բարձրացել է նրանց ազատության աստիճանը։ Շնորհակալ եմ ձեր քրտնաջան աշխատանքի համար և հաջողություն եմ մաղթում ձեր շատ կարևոր աշխատանքում»։