Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին:
«Այս օրը նշելով՝ մենք հաստատում ենք մեր հանձնառությունն ամրապնդելու ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունը և մեր երկրների միջև բարեկամական ու համագործակցային կապերը»,- X սոցիալական ցանցում գրել է Կոբախիձեն:
Ի դեպ, ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ շնորհավորել է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Ընդգծենք. Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն չի մասնակցել հուլիսի 3-ին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը կազմակերպված Անկախության օրվա միջոցառմանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ԱՄՆ-ը նշում է Անկախության օրը։ Նշենք նաև, որ չորեքշաբթի՝ հուլիսի 3-ին, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը կայացել է Անկախության օրվա տոնակատարությունը։