Մայիսի 4-5-ը Հունգարիայում նախատեսված պահպանողականների միջազգային համաժողովի (CPAC) բանախոսների թվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ըստ The Associated Press լրատվամիջոցի՝ երկօրյա համաժողովն արտացոլում է ամերիկյան աջ թևի և Վիկտոր Օրբանի ինքնավար կառավարության միջև կապերի խորացումը։
«Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետն է 2021 թվականի փետրվարից։ Նրա խոսքով, Վրաստանը պահպանողական հասարակություն է՝ քրիստոնեության վրա հիմնված յուրահատուկ արժեքներով։
Գենդերային քարոզչությունը չի խնայում նաև Վրաստանը, սակայն Ղարիբաշվիլին կարծում է, որ ակտիվիստներն ու քաղաքական գործիչները պարտավոր են հարգել մեծամասնության կամքը, իսկ վրացիների ճնշող մեծամասնությունը մերժում է քարոզչական, բողոքական ԼԳԲՏՔ ճնշումը»,– այսպես է համաժողովի կազմակերպիչ «Հիմնարար իրավունքների կենտրոնը» ներկայացնում Ղարիբաշվիլիին:
Ի դեպ, CPAC-ը պահպանողականների ամենամյա հավաք է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1974 թվականին։ Եվրոպայում CPAC-ն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հունգարիայում։ «Հիմնարար իրավունքների կենտրոնը» անցած տարի համաժողովը կազմակերպել էր Բուդապեշտում։ Ըստ CPAC-Hungary կայքի՝ միջոցառման հիմնական թեման «Աստված, երկիր, ընտանիք» արժեքների շուրջ էր: Այս տարվա համաժողովի կարգախոսն է` «Միասին մենք ավելի ուժեղ ենք»: