
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Թբիլիսիի բուսաբանական այգում ներկայացրել է բնապահպանության օմբուդսմանին (հանրային պաշտպանին): Վարչապետի նախաձեռնությամբ ստեղծվել է նոր կառույց՝ բնապահպանական իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով, որը կղեկավարի Դեյվիդ Մորիսոնը:
Օմբուդսմանի ղեկավարությամբ կքննարկվեն բնապահպանական արդի հիմնախնդիրները՝ կոնկրետ հարցերի շուրջ:
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին խոսել է օմբուդսմանի ինստիտուտի կարևորության մասին և նշել, որ «Կանաչ քաղաքականության» շրջանակներում նախատեսվող միջոցառումներին հասարակության ներգրավումը շատ կարևոր է: